Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպայի Մ17 առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարը

21:20 13.03.2019

Մարտի 20-26-ը Գերմանիայում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի 4-րդ խմբի մրցաշարը:

Մրցաշարին կմասնակցեն Բելառուսի, Գերմանիայի, Իսլանդիայի և Սլովենիայի հավաքականները:

ՀՖՖ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ մրցաշարի մրցավարների թվում են նաև Գևորգ Հովհաննիսյանը՝ որպես գլխավոր մրցավար, և Մեսրոպ Ղազարյանը՝ որպես գլխավոր մրցավարի օգնական:

Share |

Լրահոս