Հայ 4 բռնցքամարտիկ կպայքարի ԵԱ-ի 1/2 եզրափակիչ դուրս գալու համար

11:33 13.03.2019

Վլադիկավկզում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի 6 ներկայացուցիչ՝ 2 աղջիկ, 4 տղա:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Երեկ կիսաեզրափակիչ էին դուրս եկել և առնվազն բրոնզե մեդալներ ապահովել Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը:

Այսօր կիսաեզրափակչի համար կպայքարեն 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հաղթանակի դեպքում մեր մարզիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Share |

Լրահոս