Կարեն Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել Տաշքենդ Օփենում

13:46 13.03.2019

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է Ագզամովի հիշատակին նվիրված Տաշքենդ Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում է12 երկրի 73 շախմատիստ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: 

Մրցաշարում ամենաբարձր դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մասնակիցների թվում է նաև վերջերս Իրանում մի շարք մրցաշարերում հաջող հանդես եկած երիտասարդ ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը:

Երեկ կայացած առաջին տուրում մեր երկու պատվիրակներն էլ հաղթանակներ են տարել:

Share |

Լրահոս