Գոդին. Աթլետիկոն այդպես էլ չհասկացավ, թե ինչպես է պետք հարձակվել

11:24 13.03.2019

«Աթլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը կիսվել է էմոցիաներով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Յուվենտուսի» հետ խաղից հետո:

Հանդիպումը կայացել է Թուրինում և ավարտվել իտալական թիմի` 3:0 հաշվով հաղթանակով: Բոլոր 3 գոլերն էլ հեղինակել է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն.

«Մենք այդպես էլ չկարողացանք հասկանալ, թե ինչպես է պետք հարձակվել: «Յուվենտուսը» կարողացավ օգտագործել իր պահերը, իսկ մենք` ոչ: Չէ՞ որ մեկ գնդակը մեզ դուրս կբերեր քառորդ եզրափակիչ: 

Մեզ մնում է միայն ներդնել բոլոր ուժերը մրցաշրջանի մնացած խաղերում»,- Գոդինի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` առաջին խաղում «Աթլետիկոն» 2:0 հաշվով հաղթանակ էր տարել, բայց երկու խաղի արդյունքում 1/4 եզրափակիչ է դուրս եկել իտալական ակումբը:

Share |

Լրահոս