Գոռ Երիցյան. ԱՄՆ-ում մրցում ենք շատ ուժեղ բռնքամարտիկների հետ

14:06 13.03.2019

Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ, Punch Boxing պրոմոութերական ընկերությունը ներկայացնող Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը շարունակում են մարզումները ԱՄՆ-ում:

Punch Boxing-ի մամուլի ծառայության հետ զրույցում WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը խոսել է Միացյալ Նահանգներում մարզումային ընթացքի մասին.

«Մարզումներն անցնում են շատ լավ: Աստիճանաբար հասնում են լավագույն մարզավիճակիս: Արդեն սկսել ենք սպարինգ ցիկլը: Մրցում ենք շատ ուժեղ բռնքամարտիկների հետ: Նման մակարդակի բռնցքամարտիկների հետ սպարինգներ անցկացնելը մեծ փորձ է մեզ համար: Այստեղ բոլորը բարձր կարգի բռնցքամարտիկներն են և կռվում են մինչև վերջ:

Կարելի է ասել` ցանկացած սպարինգ մենամարտ, պաշտոնական մենամարտերից չի տարբերվում»,- ասել է Գոռ Երիցյանը:

Հիշեցնենք, որ Երիցյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 10 մենամարտերում:

Share |

Լրահոս