Ռեալը կապ է հաստատել Իկարդիի հետ. Նապոլին ևս առաջարկ է արել արգենտինացուն

13:12 13.03.2019

Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին գրավել է Մադրիդի «Ռեալի» ուշադրությունը: Այս մասին, Tuttomercatoweb-ին հղում կատարելով, հայտնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, այս շաբաթվա սկզբին «Արքայական ակումբի» ներկայացուցիչները կապ են հաստատել արգենտինացի ֆուտբոլիստի կնոջ` Վանդա Նառայի հետ, որը նաև ֆուտբոլիստի գործակալն է:

Նախնական բանակցությունների ընթացքում «սերուցքայինները» պատրաստակամություն են հայտնել գերազանցելու «Նապոլիի» առաջարկը: ԶԼՄ-ների փոխանցմամբ, իտալական ակումբը ֆուտբոլիստին տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել` գումարած 2 մլն եվրո բոնուս:

Նշենք` այն օրը, երբ «Ռեալը» կապ է հաստատել Նառայի հետ, հայտարարվել է նաև Զինեդին Զիդանի` մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնին վերադառնալու մասին:

Իկարդին երկար ժամանակ է` չի կարողանում համաձայնության գալ «Ինտերի» նոր պայմանագրի պայմանների շուրջ: Փետրվարին ակումբը նրան զրկեց ավագի թևկապից, ինչից հետո արգենտինացին դադարեց դուրս գալ խաղադաշտ: Ֆուտբոլիստը վստահեցնում է, որ ծնկի հետ կապված խնդիրներ ունի:

Share |

Լրահոս