Լոկոմոտիվը խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, որին վերջերս էր ներկայացրել

15:43 13.03.2019

Ընտանեկան խնդիրների պատճառով «Լոկոմոտիվը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Եվգենիյ Գրիգորիուսի հետ։

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Լոկոմոտիվը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին և հաջողություն մաղթել նրան հետագա կարիերայում;

Հիշեցնենք` «Լոկոմոտիվը» մարտի 5-ին էր ներկայացրել ուկրաինացի 23-ամյա հարձակվողին` մի շարք այլ նորեկների հետ:

Share |

Լրահոս