Արսենալի հետաքրքիր հարցումը Մխիթարյանի` ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո

12:50 13.03.2019

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ինչպես հայտնի է, ճանաչվել է «Արսենալի»` փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Արսենալի» մամուլի քարտուղարությունն այս ֆոնին հարցում է անցկացնում երկրպագուների շրջանում` պարզելու, թե նրանք որքանով կմտաբերեն բոլոր արտասահմանցի խաղացողներին, ովքեր երբևէ հանդես են եկել լոնդոնյան ակումբի կազմում:

«Մխիթարյանը հայտնի կերպար է դարձել «Էմիրեյթսում» այն բանից հետո, ինչ 2018 թվականի հունվարին տեղափոխվեց «Արսենալ»` դառնալով մեր առաջին հայ ֆուտբոլիստը:

Հայաստանն այն 56` ոչ-բրիտանական ու իռլանդական երկրներից մեկն է, որի ներկայացուցիչը հանդես է եկել մեր հիմնական թիմում: Բայց քանիսի՞ն կարող եք թվել»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

«Արսենալի» հարցմանը կարող եք մասնակցել ակումբի պաշտոնական կայքում:

Share |

Լրահոս