ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Նեյմարի դեմ

18:38 13.03.2019

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի դեմ:

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ կառույցի կարգապահական հանձնաժողովը քննելու է Նեյմարի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան հանդիպումից (1-3) հետո Instagram-ում կատարած գրառումը:

Հիշեցնենք՝ Նեյմարը դժգոհել էր, որ հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան 11-մետրանոց է նշանակել ՊՍԺ-ի դարպասը: Խաղի մրցավարությունը Նեյմարը որակել էր որպես խայտառակություն:

Հավելենք, որ մրցավարներին վիրավորարելու դեպքում ՈւԵՖԱ-ն սովորաբար ֆուտբոլիստներին որակազրկում է 1-3 խաղով: 

Share |

Լրահոս