Ռոնալդուի հարսնացուն չի կարողացել զսպել արցունքներն ու հուզիչ գրառում է կատարել

11:51 13.03.2019

Ջորջինա Ռոդրիգեսը` Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն, դիմել է ֆուտբոլիստին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալուց հետո:

«Յուվենտուսը» 1/8 եզրափակչի պատասխան խաղում Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ հաղթել է «Աթլետիկոյին», իսկ պորտուգալացու երրորդ գոլից հետո տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Ջորջինան լաց լինում.

«Այս 3:0 հաշիվը ոչ-ոք չի գողանա: Դու արժանի էիր դրան, ու հարցը միայն այսօրվա հեթ-տրիկը չէ: Դու սրան արժանի էիր ամբողջ կարիերայիդ ընթացքում ցուցաբերած նվիրվածության ու այն ամենի համար, ինչ տալիս ես քո ակումբին:

Դու քո հետևից տանում ես թիմակիցներիդ ու մարզչիդ: Մենք հիանում ենք քեզանով ու աջակցում ենք ամեն օր:Կարմա գոյություն ունի: Աստված բարեհաճ է քո հանդեպ, քանի որ ֆուտբոլի աշխարհը քոնն է: Մենք սիրում ենք քեզ,

Կրիշտիանիտու, Մաթեո, Եվա, Ալանա, Ջորջինա»,- գրել է Ռոդրիգեսն ու Ռոնալդուից արխիվային լուսանկար հրապարակել:

Share |

Լրահոս