Սա վատագույնն էր, որ տեղի ունեցավ Շալկեի հետ իմ օրոք. Տեդեսկոն Սիթիից կրած պարտության մասին

13:30 13.03.2019

«Շակե-04»-ի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն իր հիասթափությունն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (0:7).

«Իհարկե, ինձ համար ցավալի է: Նման խոշոր հաշվով պարտությունից հետո բոլորի համար դժվար է լինում, բայց ես այստեղ եմ, որպեսզի թիմի հետ լինեմ ոչ միայն հաջող պահերի ընթացքում, այլև այն ժամանակ, երբ իրավիճակն այնքան էլ լավ չի դասավորվում:

Ես սարսափելի հիասթափված եմ: Առաջին 30 րոպեների ընթացքում մենք վատ չխաղացինք, բայց երկրորդ կեսում մեզ չբավականացրեց տրամադրվածությունը: Մենք ցնցված էինք:

Կարծում եմ` սա վատագույնն է, ինչ տեղ է ունեցել թիմի հետ իմ գլխավորությամբ»,- Տեդեսկոյի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք` ՉԼ-ի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Շալկեն» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիիթին»: Ընդ որում, խաղի ընթացքում գերմանական թիմը հաշվի մեջ առաջ էր 2:1:

Share |

Լրահոս