Սիմեոնեի Աթլետիկոն ՉԼ-ում պարտվել է Ռոնալդուի թիմերի հետ բոլոր 5 խաղերում

14:39 13.03.2019

«Աթլետիկոն» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում պարտվել է «Յուվենտուսին» 0:3 հաշվով, որի արդյունքում դուրս է մնացել մրցաշարից:

Մադրիդյան ակումբը գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օրոք պարտվել է եվրագավթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլերի բոլոր 5 խաղերում, որոնք անցկացրել է Կրիտշիանու Ռոնալդուի թիմերի հետ:

Այս մասին հայտնում է OptaJose-ը:

Սա տեղի է ունեցել 2014, 2015, 2016 և 2017 թվականներին, երբ Ռոնալդուն դեռ հանդես էր գալիս «Ռեալում»: Պորտուգալացու` «Յուվենտուսում» հանդես գալուց ի վեր նման բան առաջին անգամ է տեղի ունենում:

Թուրինում կայացած պատասխան խաղը Ռոնալդուն երեք գոլ է ուղարկել «Աթլետիկոյի» դարպասը: Հիշեցնենք` առաջին խաղում «Յուվենտուսը» պարտվել է «Աթլետիկոյին» 0:2 հաշվով: Այսպիսով, երկու խաղերի արդյունքում քառորդ եզրափակիչ է դուրս եկել իտալական ակումբը:

Share |

Լրահոս