Բեռնարդու Սիլվան անսովոր ժամկետով նոր պայմանագիր է կնքել Ման. Սիթիի հետ

22:37 13.03.2019

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնական կայքում հայտարարել է թիմի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: 

Կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականը: Հիշեցնենք, որ պորտուգալացին ելույթ է ունենում «քաղաքաբնակների» կազմում 2017 թվականից: 

«Ինձ համար մեծ պատիվ է «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր պայմանագիր կնքելը: Այս ակումբը տրամադրում է խաղացողին բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են ամբիցիաների իրագործման համար: Ցանկանում եմ լինել միայն այստեղ»,- նշել է Սիլվան: 

Share |

Լրահոս