Ցորկ. Անգամ ամենամեծ ակումբին դժվար կլինի իրականացնել Սանչոյի տրանսֆերը

19:51 13.03.2019

Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ եվրոպական թոփ-ակումբները հետաքրքրված են կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ծառայություններով:

«Ես հեռու եմ Սանչոյի տրանսֆերային արժեքը սահմանելուց, բայց կարող եմ ասել, որ անգամ ամենամեծ ակումբին դժվար կլինի իրականացրել նրա տրանսֆերը: Հաջորդ մրցաշրջանում ևս Ջեյդոնը խաղալու է «Բորուսիայում»: Մենք, բնականաբար, նրա հետ ծրագրեր ենք կապում»,- Ցորկի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Մասնագիտացված Transfermarkt կայքը Սանչոյին համարում է Բունդեսլիգայի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ նրա տրանսֆերը գնահատելով 80 միլիոն եվրո:

Հավելենք, որ Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են «Պարի Սեն Ժերմենը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Share |

Լրահոս