Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Եվս մեկ մեդալ Վլադիկավկազից

20:28 13.03.2019

Վլադիկավկազում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը: 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը հաղթել է իտալացի մարզիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ` Հայաստանի հավաքականին պարգևելով 4-րդ մեդալը: 

Հիշեցնենք, որ առվազն բրոնզե մեդալներ են ապահովել Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանն ու Վախթանգ Հարությունյանը:

Քիչ անց ռինգ դուրս կգա նաև գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Share |

Լրահոս