ՉԼ. Ալյանց Յուվենտուսը Ռոնալդու է վանկարկում. պորտուգալացին «ծեր սինյորային» դուրս է բերում հաջորդ փուլ (տեսանյութ)

01:56 13.03.2019

Չեմպիոնների լիգա / 1/8 եզրափակիչ
Պատասխան հանդիպում

3:0

Գոլերը` Ռոնալդու (27՛), Ռոնալդու (49՛), Ռոնալդու (86, 11մ.)

Առաջին հանդիպումը` 0:2

Մարզադաշտը` «Ալյանց Յուվենտուս» (Թուրին, Իտալիա)

Հանդիպման մրցավարը` Բյորն Կույպերս (Օլդենզալ, Նիդերլանդներ)

Մեկնարկային կազմերը` այստեղ

Հանդիպման տեսությունը` ստորև.


ԵՎ ՎԵՐՋ !!!. Հանդիպումն ավարտված է: «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում է: Կրիշտիանու Ռոնալդուն այսօր ապացուցեց, որ «ծեր սինյորան» չի վատնել իր համար վճարած գումարը: Թուրինյան ակումբը շարունակելու է ելույթները Չեմպիոնների լիգայում, իսկ Մադրիդի «Աթլետիկոն» լքում է պայքարը:

Հատկանշական է, որ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում իր նախորդ հեթ-տրիկը ձևակերպել էր 2017 թվականի մայիսի 2-ին հենց «Աթլետիկոյի» դեմ խաղում: 

90+1՛ - Վիտոլոն զգուշացվում է: 

+ 5 րոպե

Մինչև 11 մետրանոցի նշանակումը Բերնարդեսկին փայլուն խաղ ցուցադրեց: Վայելում ենք:

 

Մենք նույնպես հուզված ենք: Հուզվենք և շարունակենք: 

86՛ - Ռոնալդուն անվրեպ է իրացնում նշանակված 11 մետրանոցը: Ֆանտաստիկ հանդիպում է: 

 

84՛ - Դեղին քարտ Խիմենեսին

ՓԱՅԼՈւՆ: Ռոնալդուի գոլերը մեկ կողմ թողած, կարելի է վստահորեն ասել, որ Բերնարդեսկին այսօր փայլում է: Վերջինս 11 մետրանոց է վաստակում իր թիմի համար:

81՛ - Այս ով ես դո՜ւ, տղա ջան: Փոխարինման մտած Քենը պարզապես պարտավոր էր գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: 

 

80՛ - Փոխարինում «Յուվենտուսի» կազմում: Մանջուկիչի փոխարեն խաղադաշտ մտավ Քենը

77՛ - Փոխարինում «Աթլետիկոյի» կազմում: Արիասի փոխարեն խաղադաշտ մտավ Վիտոլոն

73՛ - Զգուշացում Դիեգո Գոդինին

Այս խաղում երկրորդ անգամ է աչքի ընկնում Մորատան, սակայն ոչ վտանգավոր պահով: Իսպանացի ֆուտբոլիստը բախվեց Ջորջո Կիելինիի հետ: 

 

67՛ - Փոխարինում «Յուվենտուսի» կազմում: Նորամուտը նշող Լեոնարդո Սպինացոլային փոխարինում է Պաուլո Դիբալան: Արգենտինացին լավ զույգ կկազմի մոտիվացված Ռոնալդուի հետ: 

64՛ - Առաջին զգուշացումն այս խաղում: Դեղին քարտ է ստանում «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին

 

Ռոնալդուն 24 գոլ է խփել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղերում: Ավելի շատ նա գոլ է խփել «Սևիլիայի» դարպասը (27): 

Ռոնալդուն ընդդեմ Կոկեի: Անվերջ կարելի է դիտել: 

 

57՛Առաջին փոփոխությունն այս խաղում: «Աթլետիկոյի» կազմում փոխարինվեց Տոմա Լեմարը: Նրա փոխարեն խաղադաշտ մտավ Անխել Կորեան

Գնդակը հատել է դարպասագիծը: 

 

49՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! ՖԱՆՏԱՍՏԻԿ Է!!! Ռոնալդուն երկրորդ գոլն է խփում: 

 

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է: 

Ի դեպ, Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել: Պորտուգալացին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերում խփել է 125 գոլ: 

Առաջին խաղակեսն ավարտված է: 

Մորաաաատաաաա: Կարող էր իսպանացին աչքի ընկնել և պատժել իր նախկին թիմին գոլով: 

 

Խաղակեսի վերջնամասում «Յուվենտուսը» ճնշում է և ճնշում: Մրցավարը 2 րոպե է ավելացնում: 

32՛ - Բերնարդեսկին փորձեց շրջադարձ հարվածով գրացել մրցակցի դարպասը: Հարվածը շեղ ստացվեց:

 

27՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Կրիշտիանու Ռոնալդու!!! Պորտուգալացին բացում է հաշիվը` խփելով 23-րդ գոլը «Աթլետիկոյի» դեմ խաղերում: 

 

18՛ - «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները պաշտպանվում են ու պաշտպանվում: 

 

Կողմերը հասցրել են բախվել միմյանց արդեն առաջին խաղակեսում:

10՛ - Ժոաու Կանսելուն չի կարողանում կասեցնել գնդակը: Էսպիսի բաներ...

 

Գոլի դրվագը` տեսանյութով.

 

 Գոլը չի գրանցվում: 

Հանդիպման հենց մեկնարկում «Յուվենտուսի» ֆուտբոլիստները նետվեցին առաջ, կարողացան նույնիսկ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, սակայն հանդիպման մրցավար Բյորն Կույպերսը չի շտապում գոլ գրանցել: Սպասում ենք:

Հանդիպումը մեկնարկած է: 

23:50 - Տեսարան տրիբունայից

23:45 - «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները դուրս են գալիս նախավարժանքի: 

23:45 - Ջորջո Կիելինին կանցկացնի իր 500-րդ հանդիպումը «Յուվենտուսի» կազմում: 

Կրիշտիանու Ռոնալդուն «Աթլետիկոյի» դարպասը խփել է 22 գոլ (բոլոր մրցաշարերում)

23:35 - Կրիշտիանու Ռոնալդուն կոչով դիմել է երկրպագուներին. «Մեզ ձեր օգնությունն է հարկավոր: Ստադիոնը պետք է գեղեցիկ լինի, իսկ թիմը` միասնական: Մենք մտադիր ենք դուրս գալ խաղադաշտ և մեր գործն անել. գոլեր խփել և հաղթել»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 

23:30 - «Աթլետիկոյի» ֆուտբոլիստներն արդեն «Ալյանց Յուվենտուսում» են: 

23:25Լեոնարդո Սպինացոլան 5 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում, սակայն Չեմպիոնների լիգայում իր նորամուտը կնշի այսօր: 

23:15 - «Յուվենտուսի» ֆուտբոլիստները ժամանեցին: 

 

Անձնական հանդիպումների պատմությունը

  • 2018/19թթ. Փետրվարի 20. Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ. «Աթլետիկո»-«Յուվենտուս»` 2:0
  • 2014/15թթ. Դեկտեմբերի 9. Չեմպիոնների լիգա. Խումբ A. 6-րդ տուր. «Յուվենտուս»-«Աթլետիկո» 
  • 2014/15թթ. Հոկտեմբերի 1. Չեմպիոնների լիգա. Խումբ A. 2-րդ տուր. «Աթլետիկո»-«Յուվենտուս»` 1:0

Share |

Լրահոս