Շախմատի ԱԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց. Չինաստանն ապահովեց չեմպիոնի կոչումը

20:22 13.03.2019

Աստանայում ավարտին մոտեցող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ։ Տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Էլինա Դանիելյանը հաղթեց, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը խաղաղ ելքով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ չորրորդ համար Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց։

Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը 4 միավորով 8-րդ տեղում է:

Մարտի 14-ին հայ շախմատիստուհիները ելույթը կավարտեն Ղազախստանի հավաքականի հետ խաղով:

8-րդ տուրի արդյունքում չեմպիոնի կոչումն ապահովեց Չինաստանի հավաքականը, որը 3:1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին և վաստակեց 16 միավոր: 

Share |

Լրահոս