Ինդիան-Ուելս. Ջոկովիչն անակնկալ պարտություն է կրել, Ֆեդերերը շարունակում է պայքարը

15:04 13.03.2019

Ինդիան-Ուելսում շարունակվում է «Մասթերս-1000» շարքի մրցաշարը:

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը երրորդ շրջանում անակնկալ պարտություն է կրել՝ 4-6, 4-6 հաշվով զիջելով գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին: 1 ժամ 38 րոպե տևած հանդիպման ընթացքում սերբ թենիսիստը թույլ է տվել 3 կրկնակի սխալ, իրարցել է 1 բրեյք-փոինթ՝ 5 հնարավորից, իսկ Ֆիլիպi ակտիվում գրանցվել է 3 էյս, 1 կրկնակի սխալ, 3 բրեյք:

Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Կոլշրայբերը պայքարելու է ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ, որը մրցաշարի 18-րդ ռակետն է:

Պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել մրցաշարի չորրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը 6-3, 6-4 հաշվով հաղթել է հայրենակից Ստեն Վավրինկային: 1 ժամ 1 րոպե տևած հանդիպման ընթացքում Ֆեդերերը կրկնակի սխալներ թույլ չի տվել, իրացրել է 2 բրեյք-փոինթ՝ 6 հնարավորից, իսկ Վավրինկայի ակտիվում գրանցվել է 8 էյս, 1 կրկնակի սխալ:

Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Ֆեդերերը պայքարելու է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Կայլ Էդմունդի հետ:

Հավելենք, որ Ինդիան-Ուելսի գործող չեմպիոնն արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 6-4, 6-7 (8-10), 7-6 (7-2) հաշվով առավելության է հասել Ռոջեր Ֆեդերերը նկատմամբ:

Share |

Լրահոս