Էմերի. Եթե ցանկանում ենք դուրս գալ ԵԼ-ի հաջորդ փուլ, պետք է խաղանք բարձր մակարդակով

20:14 13.03.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում ֆրանսիական «Ռենի» դեմ կայանալիք պատասխան խաղի մասին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում ֆրանսիական ակումբը տանը հաղթել էր «զինագործներին» 3:1 հաշվով: 

«Մենք անչափ պահանջկոտ ենք ինքներս մեր նկատմամբ: Մեր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ մեծ հանդիպումներում ուժեղագույն թիմերի հետ: Երբեմն մեզ դժվար է տրվում անհրաժեշտ արդյունքը: Օրինակ` ԲԱՏԷ-ի դեմ խաղում: 

Մենք պետք է միասնական լինենք, մթնոլորտ ստեղծենք ստադիոնում: Հուսով ենք, որ աջակցությունը կլինի ամբողջ 90 րոպեի ընթացքում: «Արսենալը» պետք է խաղա ամենաբարձր մակարդակով, որպեսզի դուրս գա հաջորդ փուլ: 

Միաժամանակ պետք է գիտակցորեն մոտենանք իրավիճակին և ճիշտ որոշումներ կայացնենք:

Չեմ մտածում այն մասին, որ «Արսենալը» այսպես թե այնպես ֆավորիտ է: Ես միայն ցանկանում եմ բարձր մակարդակով խաղ անցկացնենք»,- Էմերիի խոսքն է մեջբերում Four-Four-Twho-ն:

Share |

Լրահոս