Գիգզ. Բեյլը պետք է պատրաստ լինի քննադատությունների

18:13 13.03.2019

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին խորհուրդ է տվել բացասաբար չարձագանքել քննադատություններին:

«Ես խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում» և գիտեմ, որ մեծ ակումբներում պետք է պատրաստ լինես քննադատությունների: Պետք է գլուխ հանես նման քննադատություններից: Գարեթը 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Երբ նա լավ մարզավիճակում է, օգնում է թիմակիցներին և առհասարակ ակումբին: Նա փորձառու ֆուտբոլիստ է և իմաստ չունի ևս մեկ անգամ ընդգծել նրա մակարդակը»,- Գիգզի խոսքը մեջբերել է ESPN FC-ը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս