Այդ խոսքերն անիմաստ են. Կլոպը կոշտ է արձագանքել Նևիլի հայտարարությանը

16:45 13.03.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Նևիլը նշել էր՝ եթե «Լիվերպուլը» ցանկանում է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալ, ապա լավ կանի՝ Չեմպիոնների լիգայում պարտվի «Բավարիային»:

«Չեմ կարծում, թե որևէ այլ մարզչի նման խորհուրդ տված լինեն: Հենց դուք գլխավորում եք «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդից» փորձագետներ են հայտնվում: Նրանք անընդհատ խոսում են, բայց դա չի նշանակում, որ այդ խոսքերն իմաստ են արտահայտում: Շատ հեշտ է նստել գրասենյակում և նման թեմաներ քննարկել»,- Կլոպի խոսքը մեջբերել է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-«Բավարիա» դիմակայության առաջին խաղում գոլեր չեն արձանագրվել, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է այսօր:

Share |

Լրահոս