Կարիուսն արդեն 4 ամիս աշխատավարձ չի ստացել

20:17 13.03.2019

«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Բեշիկթաշում», արդեն 4 ամիս աշխատավարձ չի ստացել:

Bild-ը հաղորդում է, որ 25-ամյա դարպասպաահը պատրաստվում է դատի տալ թուրքական ակումբին: Աղբյուրը գրում է, որ դեռևս փետրվարին Կարիուսը դիմում է ներկայացրել ՖԻՖԱ՝ տեղեկացնելով, որ աշխատավարձ չի ստանում: «Բեշիկթաշն» ավելի քան 1 միլիոն եվրո է պարտք Կարիուսին:

Կարիուսը նախ ակումբից պահանջել է 10 օրվա ընթացքում վճարել պարտքը, սակայն արդյունքի չհասնելով՝ դիմել է ՖԻՖԱ: Այժմ դարպասապահը մտադիր է դատական գործ սկսել: 

Հիշեցնենք, որ «Բեշիկթաշն» ամռանն է 2 տարով վարձակալել Կարիուսի տրանսֆերը: Թուրքական Սուպերլիգայի ընթացիկ խաղարկությունում Կարիուսը մասնակցել է 21 հանդիպման և միայն 4 խաղում է անառիկ պահել դարպասը:

Share |

Լրահոս

Loading...