Լիոնի նախագահը՝ Սենտ Էտիենի նկատմամբ վերաբերմունքի մասին. Ես դալտոնիկ եմ, բայց երբեք կանաչ չեմ հագնի

17:01 13.03.2019

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը խոսել է իր թիմի սկզբունքային մրցակցի՝ «Սենտ Էտիենի» նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:

«Կարո՞ղ եմ «Սենտ Էտիենի» մասին ինչ-որ լավ բան ասել: Իհարկե: «Սենտ Էտիենը» մեր մարզում հարուստ պատմությամբ ակումբ է: Կարելի է ասել, որ նրանք լավ մրցաշրջան են անցկացնում: Սակայն պետք է նշեմ, որ իմ տրամադրությունը բարձր է, քանի դեռ մրցաշարային աղյուսակում մենք գերազանցում ենք նրանց:

Ճիշտ է, որ ես դալտոնիկ եմ, սակայն երբեք չեմ կրում «Սենտ Էտիենին» բնորոշ կանաչ փողկապ, շապիկներ և առհասարակ կանաչ հագուստ»,- Օլասի խոսքը մեջբերել է L’Equipe-ն:

Հավելենք, որ Լիգա 1-ի 28-րդ տուրից հետո «Լիոնն» ունի 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Սենտ Էտիենը» 43 միավորով վեցերորդ տեղում է:

Share |

Լրահոս