Մարադոնա. Արգենտինացիները սիրում են Մեսսիին, բայց Ռոնալդուն իսկական գիշատիչ է

21:55 13.03.2019

Արգենտինայի ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ հանդիպումում: 

Հիշեցնենք, որ պորտուգալացին այդ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել, իսկ «Յուվենտուսը» դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ: 

«Գոյություն ունեն այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց դիպչել է կախարդական փայտիկը: Մենք` արգենտինացիներս, սիրում ենք Լիոնել Մեսսիին: Մենք հպարտանում ենք այն փաստով, որ նա ընտրել է Արգենտինան, այլ ոչ թե Իսպանիան: 

Սակայն Ռոնալդուն իսկական գիշատիչ է: Նրա հզորությունը պարզապես ապշեցնում է: Հիմա նա նաև հրաշագործ է: Կրիշտիանուն ասաց, որ 3 գոլ է խփելու, արդյունքում նա հեթ-տրիկ ձևակերպեց»,- Մարադոնայի խոսքն է մեջբերում Marca-ն: 

Share |

Լրահոս

Loading...