NBA. Լեյկերսն ընդհատեց պարտությունների շարքը, Ջեյմսը՝ դաբլ-դաբլի հեղինակ (տեսանյութ)

16:02 13.03.2019

«Լոս Անջելես Լեյկերսին» հաջողվեց է ընդհատել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում պարտությունների շարքը:

5 պարտությունից հետո «Լեյկերսն» արտագնա խաղում 123-107 հաշվով հաղթեց «Չիկագո Բուլզին»: «Ցլերն» առաջին քառորդում հաշվի մեջ առջևում էին՝ 34-16, սակայն չկարողացան պահպանել առավելությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Լեյկերսից» Լեբրոն Ջեյմսը, որը դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 36 միավոր+10 անդրադարձ: «Չիկագոյի» կազմում 20 միավոր վաստակել է Ռոբին Լոպեսը, 19 միավոր գրանցվել է Օտո Պորտերի ակտիվում, 18 միավոր էլ՝ Կրիս Դանի:

Չնայած հաղթանակին՝ «Լեյկերսը» (31-36) շարունակում է զբաղեցնել Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը, իսկ «Չիկագոն» (19-50) 13-րդն է Արևելքում:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Ֆիլադելֆիա Սիկսերս»-«Կլիվլենդ Կավալյերս»՝ 106-99
«Ինդիանա Պեյսերս»-«Նյու Յորք Նիկս»՝ 103-98
«Նյու Օրլեան Պելիկանս»-«Միլուոկի Բակս»՝ 113-130
«Դալաս Մավերիկս»-«Սան Անտոնիո Սփյորս»՝ 105-112
«Լոս Անջելես Կլիպերս»-«Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»՝ 104-125
«Դենվեր Նագետս»-«Մինեսոտա Տիմբերվուլվզ»՝ 133-107

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Share |

Լրահոս