Տոտենհեմն ամռանը կփորձի վարձակալել Բեյլի տրանսֆերը

15:21 13.03.2019

«Տոտենհեմի ղեկավարությունը նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է վերադարձնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին, սակայն գործարքը չի կայացել: Այս մասին հաղորդում է Diario-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը ցանկացել է վարձակալել Բեյլի տրանսֆերը, սակայն մադրիդյան կողմը բացասական պատասխան է տվել: Սպասվում է, որ «Տոտենհեմը» նախկին ֆուտբոլիստին վերադարձնելու ևս մեկ փորձ կանի առաջիկա ամռանը: Վարձակալության հարցում կարող է խնդիր դառնալ Բեյլի աշխատավարձը, քանի որ «Տոտենհեմը» պատրաստ չէ նրան վճարել այնքան, որքան «Ռեալը»՝ տարեկան 12 միլիոն եվրո:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի տրանսֆերը, իսկ Բեյլը կարող է դառնալ այդ գործարքի մի մասը:

Diario-ն ընդգծում է, որ Գարեթ Բեյլը լավ հարաբերություններ չունի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, ինչն ավելի հավանական է դարձնում առաջիկա ամռանը նրա տեղափոխությունը:

Share |

Լրահոս