Ֆերդինանդ. Ռոնալդուն ֆուտբոլային աստված է

14:52 13.03.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը, որն այժմ աշխատում է որպես փորձագետ, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Յուվենտուս»-«Աթլետիկո» պատասխան հանդիպումից (3-0) հետո գովաբանել է թուրինյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել հենց Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ:

«Ռոնալդուն կենդանի ֆուտբոլային աստված է: Պարզապես անհավանական է այն, ինչ նա անում է խաղադաշտում: Ռոնալդուն արդեն գերազանցել է Չեմպիոնների լիգայի բոլոր հնարավոր ռեկորդները: Նա մրցաշարում ձևակերպած հեթ-տրիկների քանակով հավասարվել է Մեսսիին:

Պետք է ընդգծել, որ «Յուվենտուսի» մրցակիցն «Աթլետիկոն» էր, որն աչքի է ընկնում իր փայլուն պաշտպանությամբ: Ռոնալդուն այդ թիմին 3 գոլ խփեց: Վճռորոշ 11-մետրանոցից առաջ նա անգամ հուզված չէր: Անհավանական է: Նա, կարծես, ասում էր մրցակիցներին. «Սա իմ տունն է: Հեռացեք այստեղից»: Զարմանալի է»,- ասել է Ֆերդինանդը BT Sport-ի եթերում:

Share |

Լրահոս