Ռոնալդուն հեթ-տրիկից հետո ռեստորան է այցելել. նրան դիմավորել ու ճանապարհել են ծափահարություններով (տեսանյութ)

22:07 13.03.2019

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» տանը 3:0 հաշվով հաղթեց «Աթլետիկոյին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, որի գոլերի շնորհիվ թուրինյան ակումբը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

34-ամյա հարձակվողը փայլուն հանդիպումից հետո իր ընկերուհու՝ Ջորջինայի և հարազատների հետ այցելել է Թուրինի ռեստորաններից մեկը:

Ռեստորանի հաճախորդները պորտուգալացուն դիմավորել և ճանապարհել են ծափահարություններով:

Share |

Լրահոս