Բեռնարդու Սիլվա. Ման. Սիթիի ֆուտբոլիստները կփորձեն ապացուցել, որ Գվարդիոլան սխալ է

21:26 13.03.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդո Սիլվան հայտնել է, որ ինքը և իր թիմակիցները կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի ապացուցեն, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան սխալվել է:

Իսպանացի մասնագետը կարծիք էր հայտնել, որ իր թիմը դեռևս երիտասարդ է ու անփորձ՝ տիտղոսներ նվաճելու համար.

«Իհարկե, ապացուցելու ենք, որ Գվարդիոլան սխալվել է: Մենք գիտենք, որ Չեմպիոնների լիգան դժվար մրցաշար է, յուրահատուկ մրցաշար՝ Եվրոպայի լավագույն ակումբներով: Մենք՝ ֆուտբոլիստներս, կփորձենք ապացուցել, որ մարզիչը սխալ կարծիք ունի:

«Շալկե-04»-ի հետ երկու հանդիպումներն էլ բարդ ստացվեց, չնայած շատերը կարծում էին, որ հաղթանակները մեզ հեշտությամբ տրվեցին: Պատասխան խաղում 7:0 հաշվով հաղթանակը շատ լավ արդյունք է: Դա մեզ վստահություն կհաղորդի»,-Սիլվայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Share |

Լրահոս