Տուխելը` Պերեսի խոսքերի մասին. Բոլորն էլ ցանկանում են իրենց թիմում տեսնել Նեյմարին և Մբապեին

20:42 13.03.2019

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերը հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի մասին: 

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանի նշանակման օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Պերեսը նշել էր, որ կցանկանար իր թիմում տեսնել ֆրանսիական ակումբի երկու հարձակվողներին: 

«Դա նորմալ է, քանի որ բոլորն էլ ցանկանում են, որ Նեյմարը, Մբապեն, Վերատին կամ Մարկինյոսը լինեն իրենց թիմում: Ես չպետք է խոսեմ այդ մասին:

Նեյմարն ու Մբապեն հրաշալի ֆուտբոլիստներ են, և ամենակարևորն այն է, որ մեր թիմի ֆուտբոլիստներն են»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում Goal.com-ը: 

Մբապեն ելույթ է ունենում ՊՍԺ-ում 2017 թվականից: Նեյմարը տեղափոխվել է Փարիզ «Բարսելոնայից» 2017 թվականին: 

Share |

Լրահոս