Ռիբերիից հետո առաջինը. Սանեն յուրօրինակ ցուցանիշ է գրանցել ՉԼ-ում

15:37 13.03.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Շալկեի» դեմ պատասխան խաղում (7-0) «գոլ+գոլ փոխանցում» համակարգով վաստակել է 4 միավոր (1+3):

Opta վիճակագրական կայքը հաղորդում է, որ Սանեն դարձել է վերջին 7 տարվա մեջ առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի մեկ խաղում դառնում է 3 գոլային փոխանցման հեղինակ:

Վերջին անգամ նման արդյունք գրանցել է «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին՝ «Բազելի» հետ 2012 թվականի մարտին կայացած խաղում (7-0):

Նշենք նաև, որ նախկին թիմի դարպասը խփած գոլը Սանեի համար 50-րդն էր ակումբային կարիերայում (37 գոլ «քաղաքայինների» կազմում, 13 գոլ՝ «Շալկեում» հանդես գալու շրջանում):

Share |

Լրահոս