Գվարդիոլա. Ռոնալդուն Յուվենտուս է տեղափոխվել, որպեսզի հաղթի Չեմպիոնների լիգայում

17:21 13.03.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Շալկեին» 7-0 հաշվով հաղթելուց հետո խոսել է մրցաշարի մրցունակության մասին:

««Սիթին» հավակնո՞ւմ է այս մրցաշրջանում 4 տիտղոս նվաճել: Շատ շնորհակալ իմ հանդեպ նման հավատի համար: Ես 2 անգամ հաղթել եմ Չեմպիոնների լիգայում, բայց 7 անգամ էլ պարտվել եմ: Ես Մադրիդի «Ռեալը» չեմ: «Ռեալը» դուրս է մնացել պայքարից, բայց նայեք «Յուվենտուսին»: Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել, որպեսզի հաղթի Չեմպիոնների լիգայում: «Յուվեն» պարտվել է 2 եզրափակչում, իսկ հիմա ձեռք է բերել Ռոնալդուին, որպեսզի հաղթի: Նրա ուսերին ճնշում կա, բայց կարողանում է 3 գոլ խփել «Աթլետիկոյին»: Ահա այսպիսի թիմերի դեմ պետք է պայքարենք հաղթանակի համար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Share |

Լրահոս