Ռեալը Զիդանի վերադարձից հետո առաջին մարզումն է անցկացրել (լուսանկարներ)

16:30 13.03.2019

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մադրիդյան ակումբ վերադարձից հետո այսօր առաջին մարզումն է անցկացրել: Այս մասին հաղորդում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:

«Սերուցքայինները» սկսել են նախապատրաստվել Պրիմերայի 28-րդ տուրի՝ «Սելտայի» հետ հանդիպմանը, որը կայանալու է մարտի 16-ին:

Այժմ «Ռեալն» ունի 51 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 12 միավորով:

Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Զիդանը փոխարինել է Սանտիագո Սոլարիին: «Արքայական ակումբը» ֆրանսիացի մասնագետի հետ մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել:

Share |

Լրահոս