Աննա Գրիգորյանը մրցակցությունից դուրս էր սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունում

15:45 14.03.2019

Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում մարտի 14-ին ավարտվել է սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երկրորդ օրն անցկացվել են առանձին վարժությունների եզրափակիչները: Հենացատկում, ազատ վարժությունում, զուգափայտերի ու գերանի վրա Հայաստանի չեմպիոն է դարձել Աննա Գրիգորյանը, որը մարտի 13 առաջին տեղն էր գրավել նաև բազմամարտում:

Սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունում հանդես է եկել 20 մարզուհի Երևանից, Գյումրիից և Էջմիածնից:

Share |

Լրահոս