Արման Հովհաննիսյանը վերսկսել է մարզումները տևական բուժումներից հետո

11:00 14.03.2019

Տևական բուժումներից հետո «Գանձասար-Կապանի» պաշտպան Արման Հովհաննիսյանը վերսկսել է մարզումները։

Այս մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հովհաննիսյանը դեռ մարզվում է անհատական ծրագրով, բայց առաջիկայում արդեն կմիանա ընդհանուր խմբին։

Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ղազախական «Ժետիսուի» հետ ստուգողական խաղում։

Share |

Լրահոս