Բասկետբոլի Ա լիգա. Արթիկ-Ման Հոլդինգը հաղթել է նաև երկրորդ խաղում

16:34 14.03.2019

Ա լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Արթիկ-Ման Հոլդինգ»-ը հյուրընկալվելիս 121-96 հաշվով առավելության է հասել ՖԻՄԱ-ի նկատմամբ և փլեյ օֆֆ-ում հաշիվը դարձրել 3-1:

Այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Սերգեյ Վիննիկը («Արթիկ-Ման Հոլդինգ»), ով վաստակել է 29 միավոր, 10 անգամ տիրել օղակից անրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Այս թիմերի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին, ժամը՝ 18:30-ին Արթիկում:

Share |

Լրահոս