Արթուր Դավթյանը փայլուն է հանդես եկել Հայաստանի առաջնությունում

14:24 14.03.2019

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 14-ին ավարտվել է սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի առաջնությունը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Օղակների վրա հավասարը չի ունեցել Արթուր Թովմասյանը, իսկ նժույգի թափեր վարժության չեմպիոնի կոչումը նվաճել է Հարություն Մերդինյանը:

Ազատ վարժությունում, հենացատկում, պտտաձողում և զուգափայտերի վրա լավագույնն Արթուր Դավթյանն էր: Հիշեցնենք, որ առաջնության առաջին օրը Արթուր Դավթյանը նվաճել էր նաև բազմամարտի Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Հայաստանի առաջնությանը մասնակցել է 34 մարմնամարզիկ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից։

Share |

Լրահոս