Դեմբելեն վնասվածք է ստացել ու կարող է բաց թողնել Բարսելոնայի առաջիկա խաղերը

14:40 14.03.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Լիոնի» հետ պատասխան խաղում (5:1):

Ֆրանսիացի ֆուտբոլիստը 70-րդ րոպեին է դուրս եկել խաղադաշտ` փոխարինելով Ֆիլիպե Կոուտինյուին: Սակայն որոշ ժամանակ անց Դեմբելեն իրեն այնքան էլ լավ չի զգացել, այդուհանդերձ ավարտին է հասցրել խաղը:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ֆրանսիացին, ամենայն հավականությամբ, ազդրի հետին մասի վնասվածք է ստացել ու առաջիկա երկու շաբաթը բաց կթողնի:

Այսօր` մարտի 14-ին, Դեմբելեն բուժզննում կանցնի, ըստ որի բժիշկները կկարողանան որոշել, թե նրա վերականգնումը որքան կտևի:

«Բարսելոնան» երկու խաղի արդյունքում հաղթել է «Լիոնին» ու դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Առաջին խաղն ավարտվել էր  0:0 հաշվով:

Share |

Լրահոս