Պաշտոնական. Դեմբելեն 3-4 շաբաթ բաց կթողնի

15:27 14.03.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի քարտուղարությունը:

Այսօր` մարտի 14-ին, ֆրանսիացին բուժզննում է անցել, որի արդյունքում նրա մոտ ձախ ազդրի հետին մասի մկանային վնասվածք է ախտորոշվել: Սպասվում է, որ վերականգնման համար ֆուտբոլիստից 3-4 շաբաթ կպահանջվի:

Դեմբելեն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Լիոնի» հետ պատասխան խաղում (5:1): Ֆրանսիացի ֆուտբոլիստը 70-րդ րոպեին է դուրս եկել խաղադաշտ` փոխարինելով Ֆիլիպե Կոուտինյուին: Սակայն որոշ ժամանակ անց Դեմբելեն իրեն այնքան էլ լավ չի զգացել, այդուհանդերձ խաղացել մինչև վերջ:՛

«Բարսելոնան» դիմակայության արդյունքում հաղթել է «Լիոնին» ու դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Առաջին խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:

Share |

Լրահոս