ԱՄՆ-ում ֆուտբոլային հանդիպման ժամանակ լապտերասյունն ընկել է խաղադաշտի վրա, խաղացողները հազիվ են փրկվել մահից (տեսանյութ)

15:04 14.03.2019

ԱՄՆ Արքանզաս նահանգի Քլերքսվիլ քաղաքում ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպման ժամանակ լապտերասյունն ուժգնությամբ ընկել է խաղադաշտի վրա, գրում է Daily Mail-ը:

Խաղադաշտի այդ հատվածում սյան ընկնելու պահին 2 խաղացող և 1 մրցավար է գտնվել: Բարեբախտաբար, նրանցից ոչ ոք չի զոհվել, սակայն մրցավարը ոտքի կոտրվածք է ստացել:

Խաղացողներից մեկը նույնպես վնասվածքներ է ստացել:

Քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ միջադեպի պատճառը մասամբ ուժեղ քամին է եղել: Միջադեպի պատճառները պարզելու համար հետաքննություն է տարվում:

Մարզադաշտը փակ կմնա այնքան ժամանակ, մինչև մասնագետները չգնահատեն տարածքի բոլոր լապտերասյուների անվտանգությունը:

Share |

Լրահոս