Կովաչ. Բավարիան արժանիորեն պարտվեց. Լիվերպուլը մեզ ցույց տվեց մեր սահմանը

10:33 14.03.2019

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Լիվերպուլի» հետ պատասխան խաղը: Մյունխենի «Ալյանց Արենայում» կայացած խաղն ավարտվել է հյուրերի` 3:1 հաշվով հաղթանակով.

«Մեզ չափազանց ուժեղ մրցակից էր դիմակայում: Կցանկանամ շնորհավորել Յուրգեն Կլոպին և ամբողջ «Լիվերպուլին»: Երկու խաղում նրանք ավելի լավ տեսք ունեին:

Մինչև 2:1-ը, մենք բաց ֆուտբոլ էինք խաղում: Բոլորը տեսան, որ մեկ ստանդարտ դրությունը կարող է վճռորոշ դեր խաղալ: Նրանք լավ էին փակում մեր ֆուտբոլիստներին: Արժանիորեն պարտվեցինք: Մրցակիցը բարձր պրեսինգի դիմեց, մեծ արագությամբ: Մենք փորձեցինք առաջ շարժվել եզրային պաշտպանների միջով, բայց մեզ դա չհաջողվեց, քանի որ մրցակիցն իսկապես շատ լավ էր խաղում:

«Լիվերպուլը» թոփ-մակարդակի թիմ է: Անցած տարի նրանք խաղացին եզրափակչում, իսկ Պրեմիեր-լիգայում նույնպես գրեթե բարձունքում են: Մեզ ցույց տվեցին մեր սահմանը»,- Կովաչի խոսքերն է փոխանցում «Բավարիայի» մամուլի քարտուղարությունը:

Share |

Լրահոս