Մանչեսթեր Սիթին չի կարողանում համաձայնության գալ Սանեի հետ նրա մոր պատճառով

13:45 14.03.2019

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է կիսապաշտպան Լերոյ Սանեի հետ նոր պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության գալու փորձերը:

Ինչպես հայտնում է Goal-ը, ակումբի և ֆուտբոլիստի միջև բանակցությունները սկսվել են դեռ անցած ամառ, սակայն վերջին ամիսների ընթացքում կողմերը չեն կարողանում առաջընթաց գրանցել:

Աղբյուրի փոխանցմամբ, բանակցությունները փակուղի են մտել Սանեի մոր` Ռեգինա Վեբերի գործողությունների պատճառով, որը նախկինում հայտնի մարմնամարզուհի է և 1984 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Ընդ որում, չի հստակեցվում` արդյոք Վեբերը Սանեի գործակա՞լն է, թե՞ ոչ, բայց, ամենայն հավանականությամբ, նա է որոշումներ կայացնում բանակցությունների ընթացքում:

«Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ քննարկումներին մասնակցում է նաև ֆուտբոլիստի հայրը` սենեգալցի նախկին ֆուտբոլիստ Սուլեյման Սանեն:

Սանեն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2016 թվականին «Շալկե-04»-ից: 23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Share |

Լրահոս