Լևանդովսկի. Ես շատ զայրացած եմ

13:01 14.03.2019

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Լիվերպուլի» հետ պատասխան խաղի մասին:

Հանդիպումը կայացել է «Ալյանց-Արենա» ստադիոնում և ավարտվել է հյուրերի` 3:1 հաշվով հաղթանակով.

«Առաջին խաղում մենք քիչ էինք ռիսկի դիմում, չէինք գնում հարձակման: Երկրորդ խաղում մենք դարձյալ այդքան ագրեսիվ չէինք գործում առջևում: Այդ իսկ պատճառով քիչ պահեր ունեցանք, դա մեր խնդիրն էր: Մենք խաղում էինք տանը, բայց խաղը չէր ստացվում: Այդ իսկ պատճառով «Լիվերպուլը» տիրեց նախաձեռնությանը:

Ես շատ զայրացած եմ, քանի որ մենք կարող էինք ավելիին հասնել: Հիմա մենք պետք է կենտրոնանանք Բունդեսլիգայի վրա»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Հիշեցնենք` առաջին խաղում, որը կայացել էր Լիվերպուլում, թիմերը չէին վճռել հաղթողին (0:0): Այսպիսով, «Լիվերպուլը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ, իսկ «Բավարիան» լքել է պայքարը Չեմպիոնների լիգայում:

Share |

Լրահոս