Մանեն Լիվերպուլի ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

12:08 14.03.2019

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության է հասել «Բավարիայի» նկատմամբ:

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ, ինչի շնորհիվ ակումբային ռեկորդ է սահմանել եվրագավաթային այս մրցաշարում: Սենեգալցի ֆուտբոլիստի համար այս արտագնա գոլերը դարձել են 6-րդն ու 7-րդը Չեմպիոնների լիգայում:

Այս ցուցանիշը ռեկորդային է «Լիվերպուլի» ֆուտբոլիստների շրջանում:

Հիշեցնենք` փետրվարի 19-ին Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում կայացած առաջին խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: Այսպիսով, «Լիվերպուլը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, իսկ Մյունխենի «Բավարիան» ավարտել է ելույթները մրցաշարում:

Share |

Լրահոս