Մեսսին հանճար է. երբեմն` անկասելի. Լիոնի գլխավոր մարզիչ

12:41 14.03.2019

«Լիոնի» գլխավոր մարզիչ Բրունո Ժենեզիոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բարսելոնայի» հետ անցկացրած պատասխան խաղը (1:5).

«Տարբեր խաղակեսեր ստացվեցին: Առաջին կեսում մենք չկարողացանք դիմանալ «Բարսելոնայի» պրեսինգին, իսկ երկրորդում սկսեցինք ավելի լավ խաղալ, ինչից հետո հույսով լցվեցինք: Բայց հետո «Բարսան» երեք գոլ խփեց ու լուծեց բոլոր հարցերը:

Մեսսին այսօր իր դասական «չեմպիոնների լիգայի ռեժիմով» էր խաղում: Նա հանճար է, ու ունակ անելու բաներ, որոնք մյուսներն ի վիճակ չեն: Երբեմն նա պարզապես անկասելի է»,- Ժենեզիոյի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:

Share |

Լրահոս