Մոուրինյու. Զիդանն իդեալական տարբերակ է Ռեալի համար

14:13 14.03.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Զինեդին Զիդանի՝ մադրիդյան ակումբ վերադարձի մասին:

Ֆրանսիացին փոխարինել է Սանտիագո Սոլարիին, չնայած շատերը նշում էին, որ «սերուցքայինների» ղեկը կստանձնի հենց «յուրահատուկը»

«Զիդանն իդեալական տարբերակ է: Նա ֆանտաստիկ արդյունքներ է գրանցել վերջին տարիներին: Սա լավ հնարավորություն է՝ ցույց տալու համար, թե որքան արդյունավետ ես, այս անգամ արդեն նոր նախագծի միջոցով: Հիասթափված չեմ, որ չեմ վերադարձել այնտեղ: «Ռեալն» ինձ ոչինչ խոսք չէր տվել, իսկ ես ոչ մեկի հետ քննարկումներ չեմ ունեցել»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Share |

Լրահոս

Loading...