«Բարսելոնան» ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չեն կարողացել նախքան դատական կարգը համաձայնության գալ ֆինանսական վեճերի կարգավորման հարցում: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Կողմերը վիճաբանություն ունեն 43 միլիոն եվրոյի չափով բոնուսի շուրջ, որը Նեյմարը պետք է ստանար կատալոնական ակումբի պայմանագիրը երկարաձգելու համար: Բրազիլացին ստացել էր 14 միլիոն եվրո, իսկ հետո պետք է ստանար ևս 29 միլիոն եվրո: Բայց այն բանից հետո, երբ Նեյմարը որոշեց տեղափոխվել ՊՍԺ, «Բարսելոնան» հրաժարվեց վճարել բոնուսի մնացորդը:
Նեյմարը դատարանի միջոցով պահանջում էր վճարել իրեն մնացած գումարը, իսկ «Բարսելոնան» հակընդեմ հայցով պահանջել էր արդեն իսկ վճարած 14 միլիոնը: Արդյունքում կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել: Հիմա գործը կվճռի դատարանը, որը ստիպված է խոշոր փողերի մասին աղմկահարույց գործի 3000 հազար էջ փաստաթուղթ ուսումնասիրել: