Ռեալն ու Բավարիան վերջին 11 տարում առաջին անգամ միասին դուրս չեն եկել ՉԼ-ի 1/4 եզրափակիչ

12:21 14.03.2019

Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան» չեն կարողացել հաղթահարել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի արգելքը:

Իսպանական թիմը երկու խաղի արդյունքում զիջել է «Այաքսին»: Ամստերդամում կայացած առաջին խաղում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթանակ տարել, սակայն Մադրիդում պարտվել է 1:4 հաշվով և դուրս մնացել մրցաշարից:

Գերմանական ակումբն էլ իր հերթին զիջել է «Լիվերպուլին»: Առաջին խաղում, որը կայացել էր Լիվերպուլում, թիմերը չեն վճռել հաղթողին (0:0), իսկ պատասխան խաղում մերսիսայդցիները 3:1 հաշվով հաղթանակ են տարել Մյունխենում և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

«Ռեալն» ու «Բավարիան» վերջին անգամ միաժամանակ ՉԼ-ի 1/4 եզրափակիչ դուրս չէին եկել 11 տարի առաջ` 2007/08 մրցաշրջանում: Այն ժամանակ «սերուցքայինները» 1/8 եզրափակչում երկու անգամ պարտվել են «Ռոմային» 1:2 հաշվով, իսկ «Բավարիան» մասնակցել է Եվրոպա լիգային:

Share |

Լրահոս