Հաստատվել է Հունաստան-Հայաստան հանդիպման անցկացման վայրը

17:20 14.03.2019

Հաստատվել է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան-Հայաստան հանդիպման անցկացման վայրը: Այս մասին տեղեկացնում է հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ընտրական փուլի հանդիպումը կկայանա հունիսի 11-ին՝ Աթենքի Օլիմպիական մարզադաշտում:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած հավաքականը կսկսի պայքարը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում: Մեր առաջին մրցակիցը կլինի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը: Մարտի 26-ին էլ Երևանում մենք կհանդիպենք Ֆինլանդիայի ընտրանուն:

Share |

Լրահոս