Արսենալ-Ռեն. մեկնարկային կազմեր

22:42 14.03.2019

Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանում կայանում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:

Լոնդոնի «Արսենալի» մրցակիցն այս փուլում «Ռենն» է: Էմերիի թիմն առաջին խաղում պարտվել է 1:3 հաշվով:

Պատասխան հանդիպումը կկայանա «Էմիրեյթսում»: Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են.

«Արսենալ» - 1. Չեխ, 6. Կոսիելնի, 8. Ռեմսի, 9. Լակազետ, 10. Օզիլ, 14. Օբամեյանգ, 15. Մայթլենդ-Նայլս, 18. Նաչո, 20. Մուստաֆի, 31. Կոլաշինաց, 34. Ջակա

«Ռեն» - 40. Կոուբեկ, 27. Տրաորե, 15. Բենսեբաինի, 3. Դա Սիլվա, 4. Մեշեր, 21. Անդրե, 8. Գրենյե, 18. Բեն Արֆա, 14. Բուրիգո, 7. Սար, 11. Նյանգ

«Զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին է:

Հանդիպման մեկնարկը՝ ժամը 23:55-ին:

Share |

Լրահոս

Loading...